«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Նա, ով դեմ է գնում իր ծագմանն ու իր արմատներին, մանկուրտ է

Նա, ով դեմ է գնում իր ծագմանն ու իր արմատներին, մանկուրտ է
19.11.2024 | 13:47

Նա, ով ոչ բանական պայմաններով մարդուն պարտադրում է խաղաղասիրություն, ոճրագործ է, քանի որ փաստացի խլում է մարդուց նրա բնական իրավունքներից մեկը՝ պաշտպանվելու իրավունքը, ինչն էլ հող է նախապատրաստում նորանոր հարձակումների համար:

Նա, ով դատապարտում է զոհին՝ արդարացնելով բռնարարին, ևս ոճրագործ է, քանի որ խլում է մարդուց նրա հիմնական իրավունքներից մեկը՝ արդարադատությունը:

Նա, ով ստիպում է մարդուն մոռանալ իր անցյալը և նայել միայն ապագա, ևս ոճրագործ է, քանի որ խլում է մարդուց նրա բնական անհրաժեշտություններից մեկը՝ անցյալում ձեռք բերված փորձի վրա կառուցել ապագան (էվոլյուցիայի ոսկե կանոնը):

Նա, ով դեմ է գնում իր ծագմանն ու իր արմատներին, մանկուրտ է՝ հիշողությունից զրկված ստրկամիտ գոյ, ով մերժում է նաև ազատությունն ու արարչությունը, իր տեսակի գոյությունը, քանի որ ինքն իր ծագումով և իր տեսակով այդ արարչության ծնունդն է:

Ցանկացած մարդ, ով համապատասխանում է վերը նկարագրված կատեգորիաներին, պիտի մերժված լինի ցանկացած հանրության մեջ, որպեսզի այդ հանրությունը կարողանա պահպանել իր մարդկային դեմքն ու համամարդկային արժեքները՝ պահպանել տեսակը, ազատությունը, արդարադատության իրավունքը, բնականոն զարգանալու իրավունքը և, իհարկե, սեփական պատմությունը՝ որպես կյանքի փորձի և աշխարհի բազմազանության գոյության վկայական:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 7440

Մեկնաբանություններ